Հայոց տան շնորհավորական խոսքը եզդի ժողովրդի նոր տարվա առթիվ
Ինչպես հայտնի է եզդի ժողովրդի նոր տարին, որը կոչվում է նաև Թավուսե Մալակ, նշվում է ապրիլի 13-ին հաջորդող չորեքշաբթի օրը, ինչը խորհրդանշում է բնության ծաղկունքը և նոր կյանքի մեկնարկը։
Շնորհավորում ենք մեր եզդի ժողովդի նոր տարին և խորին ակնածանքով ընդգծում, որ եզդի ժողովուրդը հայ ժողովրդի հին, դարերի ընթացքում փորձություն անցած և հուսալի բարեկամներից է: Հոգևոր, ինչպես նաև մշակութային տարբերություններով հանդերձ` մինչև օրս շարունակում են մնալ մեր անդավաճան բարեկամները։ Հայ ժողովուրդը երախտապարտ է և խորին հարգանքով է վերաբերում այն իրողությանը, որ եզդի ժողովուրդը անգնահատելի ներդրում ունի հայ ժողովրդի պետականության կերտման ու ամրապնդման և, ընդհանրապես՝ հանրային կյանքի բոլոր ոլորտներում:
Եզդի ժողովրդի զավակներից շատերը նաև անմիջական մասնակցություն են ունեցել Հայաստանի դեմ զինված հարձակումներին դիմակայելու սրբազան առաքելությանը, իսկ շատերն էլ փառքով նահատակվել. հավերժ փառք մեր նահատակներին:
Մաղթում ենք կայուն և աննահանջ առաջընթաց և հայտնում մեր անվերապահ պատրաստակամությունը՝ հավուր պատշաճի սատար կանգնելու ձեր ազգային նախաձեռնություններին: