L
o
a
d
i
n
g
Search
Close this search box

«Հայոց տուն»-ը համահայկական նախաձեռնություն, ապակուսակցական կառույց է՝ հայությանն ու հայոց պետականության գաղափարին նվիրյալ և փորձառու գործիչների ներգրավմամբ:

 

Նախաձեռնության հիմնադիրներն են՝ բժշխագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը, Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը, Դիզայներ, քանդակագործ, նկարիչ Արման Նուռը, հայկական գիտական, մտավոր ու մշակութային ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչներ։

Մենք կարևորում ենք հայկական մտավոր ներուժի կիրառությունը՝ Հայաստանի և հայության առաջ ծառացած խնդիրների լուծման համար։

Սակայն «Հայոց տունը» միայն նախաձեռնող խումբը չէ։

 

Այստեղ 12 «սենյակներում» հավաքվել են նեղ ոլորտային առաջատար մասնագետներ՝ մշակելու ոլորտային հայեցակարգերը, դրանք գործողությունների վերածելու և հայոց պետականության ու  համայն հայության համար սեփական միտքն ի սպաս դնելու նպատակով։

 

Հայոց տան սենյակները

 

Հոգևոր և բարոյական արժեքներ

Հայոց ինքնություն և ազգագիտություն

Հայոց միասնականություն

Հայկական մշակույթ

Անվտանգություն

Արտաքին քաղաքականություն

Իրավագիտություն

Երիտասարդություն և սպորտ

Տնտեսություն և գյուղատնտեսություն

Նորարարություն և ինֆորմացիա

Գիտություն և կրթություն

Առողջապահություն և սոցիալական ապահովություն


«Հայոց տանը» հայորդիներ են, որ գործում են՝ Ի փառս Հայաստանի և հայության հարատևման։