L
o
a
d
i
n
g
Search
Close this search box

Մեր նպատակները

«Հայոց տուն» նախաձեռնության նպատակն է համահայկական անվտանգության, արտաքին ու ներքին քաղաքականության, տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, հոգևոր, մշակույթի, գիտության, կրթության և այլ ոլորտներում կայացած ու շահագրգիռ հայ մասնագետների ներուժի ներդրմամբ՝ հայկական պետականության ու հայության ազգային ռազմավարության հիմնադրույթների մշակումը։

Այս հարցում մենք հատկապես կարևորում ենք հայ երիտասարդության ներուժի բացահայտումը` որպես Հայաստանի և հայ ազգի ապագայի խորհրդանիշ։

 

Այս ընդարձակ, համարձակ և հավակնոտ նպատակի իրագործման ճանապարհին՝ տարբեր ձևավորված աշխատանքային խմբեր մշակելու են ռազմավարություններ, գործողությունների պլաններ, որոնք բացի գործառնական քայլերի իրագործումից՝ նաև հայկական ինքնության ամրության վրա հիմնված զարգացման, առաջընթացի միջավայր են ձևավորելու։

 

Մենք համոզված ենք, որ այդ միջավայրը խթան կլինի՝ հասարակության առողջացման, համայն հայության զարգացման տեսլականի մշակման և դրա իրագործման համար։